Պատահարներ
դեկտեմբերի 11 • 18:21, 2025

Հրդեհ բեռնատարում․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։Այրվել է քարշակը։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։