Պատահարներ
փետրվարի 24 • 08:06, 2026
ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին
Փետրվարի 24-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վերջինիս ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։