Պատահարներ
օգոստոսի 02 • 22:10, 2025

ՃՏՊ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը ավտոմեքենայում հայտնաբերվել է արգելափակված վարորդի, իսկ մոտակայքում (մոտ 5 մ հեռու)՝ ուղևորի դիերը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և ուղևորի դիի հետ միասին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: