Պատահարներ
մայիսի 17 • 13:31, 2026

ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին

Մայիսի 17-ին, ժամը 07։18-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Tօyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից։