Պատահարներ
հոկտեմբերի 16 • 03:31, 2025

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել վարորդին՝ ավտոմեքենան դուրս բերելով ձորակից

Հոկտեմբերի 16-ին, ժամը 04:23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Volkwagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: