Պատահարներ
փետրվարի 26 • 22:41, 2026

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Փետրվարի 26-ին, ժամը 23:56-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

 «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։