Պատահարներ
մայիսի 22 • 03:31, 2026

ՃՏՊ Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ և զոհ

Մայիսի 22-ին, ժամը 02։13-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։