Պատահարներ
մարտի 22 • 18:39, 2026

ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին

Մարտի 22-ին, ժամը 17։52-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։

Երկու քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: