keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 16 2026
ՃՏՊ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժած
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ կա չորս զոհ, մեկ տուժած։