Պատահարներ
հոկտեմբերի 15 • 18:43, 2025

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի արանքում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (բեռնված քարով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվելով ծառերի արանքում՝ կոտրել դրանցից մեկը։ Բեռնատարի թափքը պոկվել է, քարերը թափվել են, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մասնատել կոտրված ծառը: