Պատահարներ
հոկտեմբերի 24 • 08:14, 2025
Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ տուժել է 11 քաղաքացի։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։