Պատահարներ
հոկտեմբերի 24 • 08:14, 2025

Բերդ-Պառավաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ (թարմացված)

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսն ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Պառավաքար ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր սահել դեպի հարակից ձորակը։

Փրկարարներն սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոբուսից դուրս բերել 3 ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ տուժել է 11 քաղաքացի։