Պատահարներ
ապրիլի 15 • 21:03, 2026

Արտաշավան բնակավայրի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ

Ապրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։  ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։