Պատահարներ
սեպտեմբերի 29 • 23:11, 2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00։12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կա զոհ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան վերջինիս վարորդը մահացել է։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։