Պատահարներ
ապրիլի 02 • 03:56, 2026

Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները

Ապրիլի 1-ին, ժամը 23։48-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. նկատվում է ծուխ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է: Հրդեհի նշաններ չկան։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։