Պատահարներ
հոկտեմբերի 15 • 19:17, 2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: