Պատահարներ
ապրիլի 25 • 20:01, 2026
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը
Ապրիլի 25-ին, ժամը 19։57-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը։ Վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։