Պատահարներ
հունիսի 29 • 05:22, 2026
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ այրվել է մեքենայի սրահը
Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է չորս քաղաքացու այրված դի։