Պատահարներ
դեկտեմբերի 29 • 15:20, 2025

ՃՏՊ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Lexus» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երթևեկելի հատվածից դուրս։

Մեկ տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։