Պատահարներ
մայիսի 25 • 09:47, 2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 25-ին, ժամը 11:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։