ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 26 • 18:15, 2026

ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենաներին

Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Շողակաթ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա 9 տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։