Պատահարներ
հոկտեմբերի 21 • 09:09, 2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին․ կան տուժածներ և զոհ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել վարորդը մահացել է:

Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։