Պատահարներ
փետրվարի 19 • 22:59, 2026
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին
Փետրվարի 20-ին, ժամը 01։09-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և իրականացրել հերթապահություն։