Պատահարներ
ապրիլի 12 • 13:58, 2026

ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և չորս տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։