Պատահարներ
մարտի 12 • 19:32, 2026

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 12-ին, ժամը 20։44-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

Երեք ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։