ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 11 • 15:03, 2026

Այրվել է կցորդով բեռնատար․ կա մեկ տուժած

Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 16։28-ին։