Պատահարներ
մայիսի 11 • 10:03, 2026

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 11։48-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։