Պատահարներ
փետրվարի 10 • 11:52, 2026

ՃՏՊ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Փետրվարի 10-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս մեկ ուղևորը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև «VAZ» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։