ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 06 • 16:14, 2026

Բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր (թարմացված)

Հուլիսի 6-ին՝ ժամը 17։37-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 3 զոհ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել մահացածներից մեկի մարմինը և մյուս դիերի հետ մոտեցրել դի տեղափոխող մեքենաներին։

Փրկարարները հոսանքազրկել են «Volvo» մակնիշի բեռնատարը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։