keyboard_arrow_left
Պատահարներ
նոյեմբեր 04 2026
ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ կան զոհեր և տուժածներ (թարմացված)
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։
Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և «Chevrolet», «Opel», «Jeep» մակնիշների ավտոմեքենաները․ կա 9 զոհ և 3 տուժած։ Վթարի հետևանքով վնասվել են մեկ էլեկտրական սյուն, հարակից ինքնաշեն փայտե տնակ և ծառեր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։