ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 03 • 18:57, 2026

Փրկարարները «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։