Պատահարներ
օգոստոսի 13 • 07:37, 2026
Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին․ տուժածներ չկան
Օգոստոսի 12-ի ժամը 18:14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվանի-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։ Տուժածներ չկան։