Պատահարներ
ապրիլի 10 • 08:24, 2026

Փրկարարները հեռացրել են քարաբեկորները՝ վերականգնելով երթևեկությունը

Ապրիլի 9-ին, ժամը 19։06-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մեծ քարի կտորներ են հայտնվել երկաթգծի վրա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին. երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։

Փրկարարները և երկաթգծի աշխատակիցները (երկաթուղային կռունկի օգնությամբ), հեռացրել են քարաբեկորները` ընդհանուր մոտ 3,5 խմ, երթևեկությունը վերականգնվել է։