keyboard_arrow_left
Պատահարներ
հոկտեմբեր 02 2026
Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։