keyboard_arrow_left
Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը
սեպտեմբեր 18 2026
Մ-4 Երևան–Սևան–Իջևան–ՀՀ սահման միջպետական ճանապարհի 143-րդ կիլոմետրին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ճանապարհին հարակից լանջի վրա կախված ժայռաբեկորները վտանգավոր էին երթևեկողների համար։
Սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով ժայռաբեկորները հեռացվել են՝ կանխելով հնարավոր վտանգավոր հետևանքները։