փետրվարի 10 • 05:40, 2026
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, «Չիվայի խաչմերուկ»-ից դեպի Տիգրանաշենի ոլորանները, Ուշի գյուղից դեպի Լոռու մարզի, Վարդանիձոր գյուղից դեպի Քաջարանի տարածաշրջանի, Նորավանի խաչմերուկից դեպի Ջերմուկի խաչմերուկի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար:
Վայոց Ձորի մարզի լեռնային գոտիներում, Սպիտակի ոլորաններում, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, «Մեղրու սար», Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։