Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 28 • 17:00, 2026
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սարավան-Զանգեր հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Վեդի-Լանջառ, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։