Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 27 • 19:55, 2026

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու և Սյունիքի մարզերի, Գյումրի–Բավրա, Դիլիջան–Վանաձոր, Վեդի–Լանջառ, Գնդևազ–Ջերմուկ, ինչպես նաև Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Տիգրանաշենի ոլորանները՝ դեպի Զանգակատուն, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան ճանապարհահատվածը, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։