ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Ճանապարհները Հայաստանում
հունվար 24 2026

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։