keyboard_arrow_left
Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբեր 16 2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Քաջարան, Գորիս, Կապան քաղաքներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, Շինուհայր գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։