փետրվար 11 2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ-Սարավան-Զանգեր ավտոճանապարհը, Երասխ-Զանգակատուն, Փամբակ-«Սատանի կամրջի» հատվածները, Դիլիջանի, Ոսկեպարի, Սպիտակի և Պուշկինոյի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Վարդանիձորից դեպի Քաջարան և Նորավանից դեպի Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Արարատի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։