ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբեր 09 2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Ստեփանավանի, Սիպիտակի ոլորաններում,  Ստեփանավան, Տաշիր, Դիլիջան քաղաքներում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։