ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Ճանապարհները Հայաստանում
հունվար 01 2026

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Բուժական-Արագյուղ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։

Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։