ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պաշտոնական լուրերՏեսանյութեր
հունիսի 26 • 13:37, 2026
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-ից 22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։
 
Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ ընդգծելով, որ փրկարարները բարդ պայմաններում դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, անձնվիրություն ու մեծ պատասխանատվություն։