ՏեսանյութերՄիջազգային համագործակցություն

Իրազեկում, պատրաստվածություն, պաշտպանվածություն․ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացրել է լայնածավալ հանրային իրազեկման միջոցառումներ Հայաստանի ողջ տարածքում

սեպտեմբերի 23 • 14:11, 2025

Սեպտեմբերի 4-ին՝ փրկարարի մասնագիտական օրվա շրջանակում, հանրապետության տարածքում անցկացվել են միջոցառումներ՝ առավել տեղեկացված, պատրաստված և պաշտպանված հասարակություն ձևավորելու նպատակով։

Քաղաքացիներին ներկայացվել է տեղեկատվություն՝ աղետների սպառնալիքների, առաջացման պատճառների, արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ՝ շեշտադրելով անհատական մակարդակում պատրաստվածության դերը՝ որպես աղետների և հետևանքների նվազեցման առաջնային գործիք։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) 2025–2026 թթ․ աղետների պատրաստվածության ծրագրի շրջանակում, Եվրոպական Միության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, մշակվել և հանրությանը տրամադրվել են տեղեկատվական նյութեր՝ թռուցիկներ, բուկլետներ, ինչպես նաև տեղի է ունեցել «Հայաստանին սպառնացող աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց» ձեռնարկի շնորհանդեսը, որում ներկայացված են մեր երկրի տարածքում առավել հաճախ հանդիպող վտանգավոր բնական երևույթների ժամանակ վարքագծի կանոնները։

ԵՄ աջակցությամբ վերատպագրվել է «Երբ արտակարգ իրավիճակ է» գործնական ուղեցույցը, որը հնարավորություն է տալիս արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակների պայմաններում։

Տեղեկատվական նյութերը տարածվել են հանրային վայրերում, ուսումնական հաստատություններում, համայնքային կենտրոններում և մարզերում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր տարիքային և խոցելի խմբերի։

Փրկարար ծառայության իրազեկման միջոցառումները նպաստել են քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի, ինչպես նաև համայնքների դիմակայունության բարձրացմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։

Այսօրինակ միջոցառումները շարունակական են։