Պատահարներ
դեկտեմբերի 29 • 08:28, 2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Դեկտեմբերի 28-ի ժամը 07։40-ից մինչև դեկտեմբերի 29-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և  «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 65 տրանսպորտային միջոց և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: