Պատահարներ
հունիսի 22 • 05:21, 2026
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել մոլորված քաղաքացուն
Հունիսի 21-ին՝ ժամը 21։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Բալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել բնակավայր։