Պատահարներ
հունվարի 19 • 05:57, 2026

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Հունվարի 16-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց և 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: