հոկտեմբերի 01 • 06:03, 2025
Փրկարարական ծառայողների որակավորման հերթական փուլը՝ Վայոց ձորի մարզում
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության համար առաջնահերթություն է փրկարարների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կարողունակության գնահատման գործընթացը։
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունը, աղետների ռիսկերի նվազեցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների արդյունավետ հաղթահարման նպատակով, Վայոց ձորի մարզում անցկացվել է փրկարարական ծառայողների հերթական որակավորման դասընթացը։
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարներն անցել են որակավորման համապատասխան փուլերը՝ ցուցադրելով մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։
Խաչիկ և Մարտիրոս բնակավայրերում գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորները, զգալի ներդրում ունենալով համայնքներում արագ արձագանքման ապահովման գործում, ևս ընդգրկվել են որակավորման գործընթացում։ Վերջիններս գնահատվել են մասնագիտական չափանիշներով և արժանացել են «Փրկարար» որակավորման՝ վերահաստատելով իրենց պատրաստակամությունն ու կարողունակությունն՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու մասնագիտացված ծառայություններին։
Նմանատիպ նախաձեռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են Փրկարար ծառայության պատրաստակամությունը՝ շարունակաբար ամրապնդելու մարդկային ներուժը, խթանելու մասնագիտական կատարելագործումը և վերազինելու համակարգը արդյունավետ գնահատման մեխանիզմներով։