ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
մայիս 08 2026

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Ապրիլ ամսին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում անցկացվել են ուսումնավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել է արհեստանոցներում բռնկված պայմանական հրդեհի սցենար։

«Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, անվտանգության ապահովում, տուժածների հայտնաբերում և առաջին օգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը։ 

Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը նման ուսումնավարժություն է անցկացրել «Սարիգյուղի Հ. Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։  

Հրշեջ-փրկարարական ուժերն արագ գնահատել են իրավիճակը և կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Իրականացվել է աշակերտների կազմակերպված տարհանում՝ ապահովելով խուճապի բացակայությունը և շարժը դեպի անվտանգ գոտիներ։

Փրկարարներն իրականացրել են նաև պայմանական տուժածների որոնման աշխատանքներ՝ վերջիններիս դուրս բերելով վտանգավոր տարածքից և տեղում ցուցաբերելով առաջին օգնություն։

Ուսումնավարժությունների ավարտին անցկացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել գործողությունների արդյունավետությունը։

Մասնակցել են սահմանամերձ բնակավայրերի 377 ուսուցիչ, աշակերտ և փրկարարական ծառայողներ։ Նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։